• Կերտե՛նք մեր սերունդների առողջ ապագան
  • Չեմպիոն չեն ծնվում, չեմպիոն դառնում են
  • Ֆիզիկական ուժի ամրապնդում

Մեր մասին

Հայաստանի Կիոկուշին կարատեի հիմնադիր-նախագահն է Անդրանիկ Հակոբյանն, ով ունի սև գոտի 5-րդ դան որակավորում՝ Շիհանի կոչում և շուրջ 20 տարի է՝ մարզչական գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում։ Ունի 2 բարձրագույն կրթություն, տիրապետում է 5 լեզվի։ Ամուսնացած է, ունի 2 զավակ, ովքեր ֆեդերացիայի խոստումնալից ու օրինակելի մարզիկներից են։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հիմնադրվել է 2005թ.-ին, սակայն դեռևս 2001թ.-ից գործում էր Կիոկուշին կարատեի ակումբը։ 2002թ.-ից մինչ օրս կազմակերպվել են բազմաթիվ մրցաշարեր, ցուցադրական ելույթներ, սեմինար-պարապմունքներ և ուսումնամարզական հավաքներ։ 2005թ.-ից մինչ այժմ ֆեդերացիան մարզիկների՝ արտասահմանյան մրցաշարերի մասնակցությունն ապահովել է միանգամայն անվճար հիմունքներով։ Այս տարիների ընթացքում ֆեդերացիայի մազիկները հաղթանակներ են գրանցել ամենատարբեր միջազգային հարթակներում՝ հայոց հիմնը հնչեցնելով և եռագույնը պատվով ծածանելով հետևյալ երկրներում՝ Ճապոնիա, Գերմանիա, Հոլանդիա, Իսպանիա, Հունաստան, Հունգարիա, Ռուսաստան, Վրաստան և այլուր՝ հայրենիք բերելով անհամար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։ ՀԿԿՖ-ն 2 անգամ Երևանում կազմակերպել է Եվրոպայի առաջնություն՝ առաջինը 2012թ.-ին, իսկ երկրորդը 2018թ.-ին , որին մասնակցում էին 27 պետությունների շուրջ 700 մարզիկ, ինչն աննախադեպ երևույթ էր։ ՀԿԿՖ-ի մարզչական կազմն արհեստավարժ է, քանի որ պարբերաբար մասնակցում է միջազգային սեմինարների և վերապատրաստման դասընթացների և՛ արտերկրում, և՛ ՀՀ-ում։ Այսօր ֆեդերացիան գործում է Երևանի բոլոր վարչական շրջաններում և մարզերում։ ՀԿԿՖ-ի առաքելությունն է մատաղ սերնդի ֆիզիկական և հոգեկան առողջության ձևավորումը, անձի լավագույն որակների վերհանումը, վատ ու վնասակար սովորույթներից ձերբազատումը։ Կերտե՛նք մեր սերունդների առողջ ապագան...

Amerucan Karate

Lorem ipsum dolor sit.

Shuri Ryu

Lorem ipsum dolor sit.

Combatives

Lorem ipsum dolor sit.

Oom Ynug Doe

Lorem ipsum dolor sit.

0

Happy Student

0

Success Sports

0

Our Trainers

0

Award Won

REGISTER NOW

Family classes Now Available

Ինչու ընտրել մեզ

Tips and Advice

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aliquam interdum diam tortor, egestas varius.

Tips and Advice

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aliquam interdum diam tortor, egestas varius.

Tips and Advice

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aliquam interdum diam tortor, egestas varius.