
Ձմեռային ուսումնամարզական հավաք 2020
Հունվարի 23-28-ը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Ծաղկաձորում անցկացրեց ամենամյա ձմեռային ուսումնամարզական հավաքը:
Կտրվելով ձմռանը բնորոշ տաղտուկից, հավաքվելով նույն հարկի ու հետաքրքրությունների շուրջ ՝մեր մարզիկները համատեղեցին ոչ ստանդարտ մարզումներն ու հետաքրքիր հանգիստը:
Այսպիսի միջոցառումները թարմացնում են մարզիկներին և նպաստում, որպեսզի նոր թափով անցնեն իրենց հաջորդ դժվարության հաղթահարմանն ու հաջողության գրանցմանը: