Կովկասի Առաջնություն 2019

0
61
Այսօր Հայաստանի Կիոկուշին կարատեի հավաքականը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, 18-րդ անգամ մասնակցեց Թբիլիսիում անցկացվող  Կովկասի ամենամյա առաջնությանը, որին մասնակցում էին  Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքական թիմերը: Ինչպես միշտ՝ այս անգամ ևս, մեր հավաքականը գրանցեց բարձր ցուցանիշեր. ունենք 7 ոսկե մեդալակիր՝ Վահագն Հակոբյան, Անդրանիկ Ստեփանյան,Աբրահամ Թարվերդյան, Պետրոս Ֆարֆարյան, Գեղամ Գևորգյան, Ռուզաննա Մխիթարյան և Ալիսա Բեջանյան, 4 արծաթե մեդալակիր՝ Գրիշա Կիրակոսյան, Արեգ Սարիբեկյան, Աշոտ Բաբայան և Գրիգոր Փաշայան, 5 բրոնզե մեդալակիր՝ Համլետ Թարվերդյան, Էրիկ Համբարձումյան, Էդուարդ Այվազյան, Միշա Հարությունյան և Սերգեյ Զաքարյան: Շնորհավորում ենք մեր մարզիկներին, նրանց մարզիչներին և, իհարկե, ֆեդերացիայի նախագահին՝ մաղթելով, որ միշտ պահպանեն ֆեդերացիայի՝ 18 տարիների ընթացքում քրտնաջան աշխատնքի ու նվիրումի շնորհիվ վաստակած բարձր վարկանիշը: Շնորհավորում ենք նաև մեր սաների ծնողներին՝ իրենց երեխաների հաջողությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնում այսքան տարի մեր ֆեդերացիային վստահելու համար: Այն մարզիկները, ովքեր չզբաղեցրին մրցանակային տեղեր, անկասկած, բարձրացրին իրենց փորձառության մակարդակը, որը հաջորդող առաջնություններում հաղթանակ գրանցելու լավագույն գրավականը կհանդիսանա: Յուրաքանչյուրի ստացած տպավորությունները յուրովի կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում՝ որպես մի գողտրիկ հուշ: Բարի և անփորձանք վերադարձ… Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա Հեռ․094 404245 https://www.facebook.com/ArmKyokushin/