Մեր 3 մենամարտիկներն էլ հանդես եկան փայլուն մենամարտերով՝ գրանցելով միայն հաղթանակներ և ոչ մի պարտություն:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին՝ գերազանց արդյունքներ գրանցելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակների նվաճում:
Մեր մենամարտիկները հերթական անգամ ապացուցեցին, որ հայը՝ հզոր ուժով ու մարտնչող ոգով, մարտունակ է աշխարհի մասշտաբով ամենատարբեր երկրներում:
Մեր ֆեդերացիան՝ գրանցած նվաճումներով ու ձեռքբերումներով, անհերքելի փաստ է՝ առաջատարներից մեկն է և՛Հայաստանում, և՛ արտերկրում:
Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիա
📞 հեռ. 094 404245
https://www.facebook.com/

Կիոկուշին կարատեի «Սենշի» պրոֆեսիոնալ լիգայի առաջնությունը
Հուլիսի 3-ին և 4-ին Բուլղարիայում կայացավ Կիոկուշին կարատեի «Սենշի» պրոֆեսիոնալ լիգայի առաջնությունը, որին մասնակցեցին Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 3 մենամարտիկներ Հովաննես Սարգսյանը, Արթուր Արությունյանը և Արտյոմ Գրիգորյանը: