
Սամուրայի պատվո կոդեքսը
Արժանապատվությունը ինքդ քո նկատմամբ հարգանքի արտաքին դրսեւորումն է: Այն մարդուն մարդ է դարձնում: Դա խորը համոզմունք է, որ մարդը ավելի շուտ կմահանա, քան թույլ կտա ուրիշներին արհամարհել իրեն:
Յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը տեսանելի է առաջին իսկ հայացքից: Կա արտաքին տեսքով դրսևորվող արժանապատվություն: Խաղաղության մեջ : Խոսքի մեջ : Անբասիր վարվելակերպում: Գործողութունների մեծության մեջ արժանապատվություն կա: Եվ արժանապատվություն կա խորը հասկացողության եւ հստակ պատկերացման մեջ: Արժանապատվության բոլոր տեսակները դրսևորվում են արտաքին մակերևույթում: Բայց նրանց խոստումը մտածողության պարզությունն ու ոգու զորությունն է: