Մրցաշար՝ նվիրված հայոց բանակին

0
456

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի հովանու ներքո՝ մայիսի 22-ին կայացավ մրցաշար՝ նվիրված հայոց բանակին: Մրցաշարը սկսվեց ցուցադրական ելույթներով: Շուրջ 200 մարզիկ՝ երեխաներ և պատանիներ, հիացրեցին հանդիսատեսին իրենց պատրաստվածությամբ և տեխնիկա-տակտիկական հետաքրքիր հնարքներով: Մրցաշարի շրջանակներում ֆեդերացիայի ղեկավարությունը երախտիքի իր խոսքն ուղղեց մասնակիցների այն ծնողներին, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում, նրանց շնորհվեցին շնորհակալագրեր:

Մրցաշարին ներկա էին նաև հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից՝ Ֆեդերացիայի վաղեմի ընկերները, որոնցից Պապին Ափրոյանը հանդես եկավ բացման իր խոսքով: Նշենք նաև, որ Ֆեդերացիան իր ընկերների հետ միասին վերջերս ֆինանսական աջակցություն է ցուցաբերել սահմանին զոհված զինվորների ընտանիքներին:

Կիոկուշին կարատեի բազմաթիվ սաներ այսօր ևս ծառայում են հայոց բանակում, և այսպիսի միջոցառումները թող որ է՛լ ավելի ուժեղացնեն սերունդների կամքը, ոգին և դաստիարակեն նրանց մեջ իսկական մարտիկներին: