Սեր և ամուսնություն
Կինը համարվում է տղամարդու միաժամանակ և՛ ուրախությունը, և՛ մեծագույն տխրությունը: Կանայք տղամարդուն ուժ են տալիս և անվերջ մղում են ապրելու ու պայքարելու: Սիրե՛ք կանանց և թույլ մի՛ տվեք, որ նրանք ղեկավարեն ձեզ: Ոչ մի տղամադ պետք է թույլ չտա, որ որևէ կին ղեկավարի կամ կառավարի իրեն: Այսպիսի առավելության պատճառով տղամարդը ընտանի փափկասուն է դառնում: Իսկ տղամարդը չպետք է անընդհատ խաղաղություն ու հանգստություն փնտրի: տղմարդը պետք է կարողանա խելամիտ կերպով կառվարել իրեն, պետք է մարզվի, պայքարի և դառնա առաջինը: Մարդը պետք է ինքն իր համար նպատակներ առաջադրի և կարողանա ապրել, որպեսզի ի կատար ածի այդ նպատակները: Իսկ ընտանեկան հոգսերի մեջ թաթախված աննպատակ ամուսինը ժամանակի ընթացքում կորցնում է կնոջ և երեխաների հարգանքը:
Լավ մարզիկը
Լավ մարզիկը երբեք չի հարմարվում հակառակորդի առաջադրած մարտ վարելու ոճին: Կոմպրոմիսների չի գնում և չի ընդունում դիմացինի վարած տակտիկան: Հակառակը, նա հակառակորդին տանում է հարթակի իր հատվածը և սկսում է այնպիսի անակնկալ տեխնիկական ու տակտիկական հնարքներ տեղալ, որ դիմացինը ի վերջո պարտություն է կրում՝ բացվելով ամենուր: Այսպիսով ապահովվում է հաղթանակը՝ պաշտպանության մեջ առաջացնելով այդ մեծ բացը: Կարիք չկա հակառակորդի առողջությունը փչացնելու՝ պատասխանելով նրան միևնույն գործողություններով: Նրան հետ կարելի է խաղալ: Թող նա մտածի, որ ինքն է մարտը ղեկավարում: Թող դուրս գա իրենից՝ անընդմեջ սխալներ կատարելով: Դա քեզ համար է լավ, և ոչ թե նրա: